Բացել լրահոսը Փակել լրահոսը
daniel-balayan
A A
Պաշտոնական

Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Դանիել ԲԱԼԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից: