A
A
Պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է ոսկե մեդալ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 28-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ։
Ականավոր գիտնականը Հայաստանում ագրոօդերևութաբանական հետազոտությունների հիմնադիրներից մեկն է։ Նա մեծ ներդրում է ունեցել աշխարհագրության բնագավառի, հատկապես օդերևութաբանության, ագրոօդերևութաբանության, ագրոէկոլոգիայի մասնագիտացմամբ կադրերի պատրաստման և կայացման գործում։
Շրջակա միջավայրի նախարարություն