Բացել լրահոսը Փակել լրահոսը
1071821
A A
Քաղաքականություն

Բայդենը կոչ է արել խուճապի չմատնվել կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով

 Կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը չպետք է խուճապ առաջացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

«Օմիկրոնն անհանգստություն է առաջացնում, սակայն չպետք է խուճապի պատճառ դառնա»,- ասել է Բայդենը նահանգապետերի հետ զրույցի ժամանակ:

 
 

ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսի նոր շտամին: «Այն, ինչ տեղի ունեցավ 2020  թվականի մարտին, այլևս չի կրկնվի»,- վստահեցրել է Բայդենը: