Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-006
A A
Պաշտոնական

Դիտարկվել են սահմանային անցակետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելների ներդրման մեխանիզմները

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:

Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրացմանն ուղղված հարցեր:

Նրանք ներկայացրել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների նախագծերը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը: 

Կարևորվել է թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում կրկնվող գործառույթների օպտիմալացման անհրաժեշտությունը: Միջոցառմանը ներկայացվել են նախորդ հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների կատարման ընթացքը և ամփոփվել արդյունքները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին