Բացել լրահոսը Փակել լրահոսը
src8648
A A
Պաշտոնական

ՊԵԿ-ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն

Նախատոնական և տոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին