Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Թշնամական երկրի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնենք՝ գուցե 50 դրամով ավելի էժան լոլիկ կգնենք». Առավոտ (տեսանյութ)

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը եւ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը քաղաքական ու տնտեսական դիտանկյուններից անդրադառնում են հայ-թուրքական հարաբերությունները պետականորեն կարգավորելու հերթական փորձին, որը նախորդներից տարբերվում է՝ արդեն իսկ բավարարված են Թուրքիայի որոշ նախապայմաններ:

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:

Գեւորգ Ղուկասյան.

« Հիմա, երբ տեսնում ենք, որ սկսվել է քաղաքական գործընթաց երկու պետությունների միջեւ հարաբերությունների, այսպես ասած, կարգավորման ուղղությամբ, պետք է նկատել, որ թուրքական կողմը չի հրաժարվել իր նախապայմաններից եւ ավելացրել է 4-րդ՝ ցինիկ նախապայմանը՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է:

Կառլեն Խաչատրյան.

«Անշուշտ, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը կարեւոր է, այդտեղից յուրաքանչյուր կողմ կարող է իր օգուտները քաղել, բայց հստակ պետք է կարողանանք գնահատել, թե Հայաստանն ի՞նչ հավանական օգուտներ կարող է ստանալ… Ամեն դեպքում՝ կառավարության հայտարարությունների եւ արածի միջեւ ակնհայտ հակասություն կա: Մի կողմից՝ պետությունը երկու անգամ 6 ամսով արգելեց թուրքական սպառման ապրանքների մուտքը մեր երկիր՝ մյուս կողմից խոսում ենք Թուրքիայի հետ ավելի ակտիվ առեւտրա-տնտեսական հարաբերություններ զարգացնելու մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում