«Հայաստանում ես հոգեպես ծնվեցի»․ քրիստոնյա դարձած ուզբեկ կին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյուզալը արդեն 5 տարի ապրում է Հայաստանում իր 2 աղջիկների հետ։ Այստեղ գալու պատճառներից մեկը եղել է այն, որ նա ցանկացել է ուսումնասիրել Աստվածաշունչը։
Մինչ քրիստոնեությունը ընդունելը Ուզբեկստանում աշխատել է դպրոցի տնօրեն։ Հայրը և ընտանիքը միշտ սիրել են նրան, բայց ամեն ինչ փոխվել է, երբ 17 տարի առաջ նա ընդունել է քրիստոնեությունը: Կրոնափոխ լինելուց հետո միայնակ մայրը 12 տարի ապրել է Ուզբեկստանում։ Անցել բազմաթիվ դժվարություններ և հաղթահարել դրանք հավատի շնորհիվ։
«12 տարի ես ապրել եմ Ուզբեկստանում, քրիստոնեությունը ընդունելուց հետո, եղել են շատ դժվար օրեր, եղել են օրեր, երբ հացի համար չեմ կարողացել գումար գտնել, բայց Աստված միշտ ինձ օգնել է»։
Քրիստոնյա կնոջ համար Հայաստանը որպես հայրենիք է։ Նա հպարտ է, որ իր աղջիկների հետ ապրում է Հայաստանում և կարողանում է օգնել կարիքավոր ընտանիքների։
«Հայաստանը ինձ համար պետություն է, որտեղ ես հոգեպես ծնվեցի և Հայաստանը ու հատկապես Սպիտակը ինձ համար հարազատ է»։
Գյուզալի փոքր աղջիկը Հայաստանի թիմից մասնակցել է Եվրատեսիլ 2021-ին։
Հայաստանում Գյուզալը իր մտերիմների հետ հիմնել է բարեգործական հիմնադրամ, օգնել բազմաթիվ կարիքավոր ընտանիքների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների։
Մանրամասները՝ տեսանյութում։