Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Նորվեգիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն 2022թ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: Սա կլինի երկու երկրների հավաքականների թվով երրորդ հանդիպումը: Նախորդ երկու խաղերը կայացել  էին 2002թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում: Օսլոյում հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին: