Անպայման չէ, որ գործող քաղաքապետը լինի քաղաքական թիմից․ Արմեն Կոտոլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն աշխատանքը, որ կարելի էր կատարել շատ սեղմ ժամկետներում, կատարվել է ավելի երկար, ու ես վստահ եմ ու համոզված, որ պարոն Սարգսյանի կառավարման ընթացքում դրանք կլուծվեն շատ ավելի արագ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է միացել քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ ստորագրահավաքին։
Կոտոլյանը վստահեցրեց, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կկարողանա արագ լուծել հարցերը։
Այդ ե՞րբ նկատեցիք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դանդաղ է աշխատում՝ երբ արդեն դուրս էր եկել ՔՊ-ի՞ց, ավագանու անդամը պատասխանեց, որ քաղաքական թիմից դուրս գալու հետը կապված ինքը մեկնաբանություն չի արել։
Հարցին՝ կուսակցությունից դուրս գալը խոչընդո՞տ է աշխատանքի համար, Կոտոլյանը ասաց՝ ոչ․ «Ես նման բան ասացի։ Իհարկե խոչընդոտ չէ։ Ինչպես բոլորը գիտեն, պարոն Սարգսյանն էլ՝ մեր հաջորդ թեկնածուն, կուսակցական չէ, ու դա վկայում է, որ անպայման չէ, որ գործող քաղաքապետը լինի քաղաքական թիմից»։
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստ է հրավիրվել այսօր։ Մանրամասները՝ տեսանյութում։