Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Մարության, հիմա Դուք սև՞ եք, թե՞ սպիտակ․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)

«Ինձ դժվար է այսօր խոսել։ Գիտեք, այս դահլիճում ամենաշատ խնդիրը, անհամաձայնությունը ունեցել եմ ես, բայց այսօր, երբ դեռ քվեարկություն չի եղել, դեռևս որևէ հարց որոշված չէ, արդեն Մարությանի մասին անցյալ կատարյալով եք խոսում»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն և քաղաքապետին պաշտոնանկ անելուն։

«Նկատեցի, որ առերևույթ շնորհավորում են պարոն Սարգսյանին։ Նաև նկատեցի՝ պարոն Սարգսյանը այսպես գլուխը կախ, ձեռքերով երբեմն դեմքը փակած նստած է։ Պարոն Սարգսյան, որևէ մեկը ձեզ չի մեղադրում։ Մի ամաչեք շատ ու շատ ելույթներից»,- ասաց Վարդանյանը՝ նկատելով, որ ՔՊ-ում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին արդեն դիտարկում են որպես ընտրված քաղաքապետ։

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստ է հրավիրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։