Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն. դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի (տեսանյութ)

 «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի  և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը  հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության  գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր  մակարդակով:  Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն. դրամ է: