Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական Հասարակություն

Կենսաքայքայվող նյութից տոպրակներ, էկո պարկեր․ հունվարից ի՞նչ այլընտրանքներ են լինելու (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։

Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը:

Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաև հանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Մանրամասները՝ տեսանյութում։