Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան 1
A A
Հասարակություն

Դավիթ Տոնոյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի 25-ին․ Առավոտ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի որոշման դեմ Տոնոյանիր պաշտպանի վերաքննիչ բողոքի քննություն այսօր չի ավարտվել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Երկու ժամ տեւած նիստն չընդհատվել է աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված եւ կշարունակվի հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 25-ին:

Դավիթ Տոնոյանը կալանավորված է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքն ու իրեն կալանավորելն անհիմն է համարում: Նրա փաստաբանները պնդում են՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Տոնոյանը չի խոչընդոտի նախաքննությանը։ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն անցնում է անպիտան հրթիռներ գնելու գործով: Այս գործով ձերբակալված են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով