A
A
2 տարվա ընթացքում պլաններս փոխվեցին․ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ասել եմ՝ այս պահին նման պլան չկա, դա եղել է 2 տարի առաջ»,-նշեց ԵՊՀ նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի այն հիշեցմանը, թե ժամանակին ինքը ասել է, որ այդ պաշտոնի հանդեպ հավակնություններ չունի։
Ըստ նորընտիր ռեկտորի՝ ինքը վերջին 4 ամիսներին ապացուցել է, որ ինքը գործել է հօգուտ Երևանի պետական համալսարանի և իր այդ պաշտոնին լինելը բարձրացնելու է համալսարանի հեղինակությունը։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ իր պաշտոնը ապաքաղաքական է, և ԵՊՀ-ն ևս ապաքաղաքական կառույց է։
Ինչ վերաբերվում է նիստին, ապա ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, այն անցել է բավականին լավ մթնոլորտում և քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում։