Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությանը․ (տեսանյութ)

Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման շահերից ելնելով։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպմանը:

«Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկատվությունը շարունակում է ստացվել, մենք այն վերլուծում ենք», -նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում: