Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Որքան գումար և ժամանակ է անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգծի վերագործարկման համար. Պարսյան (տեսանյութ)

«Հայկական երկաթգիծը կորցնում է իր հետաքրքրությունը Ադրբեջանի կառուցած նոր երկաթգծի պատճառով»,-այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, նշելով, որ ավարտին է մոտենում Կասպից Ծովից դեպի Ադրբեջան երկաթգծի կառուցումը։

Ըստ տնտեսագետի, Հայաստանը պետք է շտապի երկաթգծի կառուցումն իրականացնելու համար, սակայն, դրա համար մեծ ֆինանսներ են հարկավոր, օրինակ՝ միայն հարավային շրջանի երկաթգծի վերականգման համար հարկավոր կլինի մոտ 400 մլն դոլար։ Սակայն, այդ հարցում, պարտավորություններ ունի նաև ռուսական կողմը, քանի որ երկաթգծի կառավարումը 2008 թվականին երեսուն տարով տրվել է ռուսական կողմին։

Տնտեսագետը նաև խնդրահարույց է համարում այն հարցը, որ դեռևս պարզ չէ, թե ինչ եղանակով է ապահովվելու Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգ իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։