Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի հարցում գերտերություններն ունեն որոշում. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

Գերտերություններն ընդունել են Արցախի կարգավիճակի  մասին որոշում,  որի արդյունքները պետք է պարտադիր լինեն բոլոր կողմերի համար. ասում է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով Ալիև-Փաշինյան Բրյուսելյան հանդիպման մասին:

Քաղաքագետի կարծիքով, այդ հանրաքվեին կարող է դրվել ցանկացած հարց. ինչպես Հայաստանի և Արցախի միացման, այնպես էլ՝ Արցախի անկախության ճանաչման և նրա՝ Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելու տարբերակը:

Անդրիաս Ղուկասյանը համոզված է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Արցախի կարգավիճակի հարցում անորոշություն չունեն:

Նրա գնահատմամբ սակայն, ՀՀ իշխանություններն այսօր սպասարկում են մեկ ուրիշ օրակարգ, որտեղ Մինսկի խումբը պահպանվում է, բայց առարկայական քննարկումներ տեղի չեն ունենում:

Մանրամասները տեսանյութում