Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկ Մարությանը հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ․ ինչքանո՞վ է ճիշտ շրջանառվող լուրը (տեսանյութ)

«Կարծում եմ եթե նման հանդիպում լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ»։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Մարությանի միջև հնարավոր հանդիպման մասին հարցին։ Ստվերային հանդիպման մասին տեղեկությունը հրապարակվել էր «Հայկական Ժամանակ»-ի կայքում։

Վարդևանյանը հարցադրում արեց՝ նյութի հեղինակը «Հայկական ժամանա՞կ»-ն է, թե՞ գործադիր իշխանությունը։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ նյութին ծանոթանալիս իր համար հասկանալի չի դարձել տեղեկատվության աղբյուրը։

Դեռ ավելին՝ այնտեղ չի գտել նաև նյութի հեղինակի անունը։ 

Պատգամավորն ընդգծեց, որ քաղաքապետի գործողությունները պարբերաբար իրենց կողմից թե դրական և բացասական գնահատակի են արժանացել, ինչի մասին բարձրաձայնել են։ Ըստ Վարդևանյանի «Հայկական Ժամանակ»-ի տարածած լուրի  հասցեատերը ոչ իրենք են, ոչ էլ մյուս ընդդիմադիր խմբակցությունները։