Դեմիրելին ամենաշատը զայրացրել էր Քարվաճառի՝ հայերի հսկողության տակ անցնելը, որ նույնիսկ հայհոյել է․ Ժ․ Լիպարիտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 9-ին ընթերցողի սեղանին դրվեց «Հայաստան-Թուրքիա․ Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը, որում նաեւ ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն։ Այն ցուցադրում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։
«Սկզբից թուրքերը փորձեցին պառլամենտով աշխատել,սակայն տեսան որ պառլամենտը հարց չի լուծում։ Թուրքիան փորձում էր լուծել պետականության հարցը, իսկ մենք փորձում էինք լուծել ժողովրդի հարցը։ Մենք պահանջում էինք ռեֆորմներ՝ հողային, տնտեսական, վարչական, իսկ դա իրենց համար պետականության տկարացում էր, դա իրենց համար անընդունելի էր»,- ասում է պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը։
Անկախության առաջին տարիներին Ժիրայր Լիպարիտյանն եղել է Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը։ Նա հիշեց Թուրքիայի նախկին վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ իր բանակցություններից մի դրվագ, երբ թուրք պաշտոնյան զայրութից հայհոյանք էր օգտագործել։
Դիվանագետն անդրադարձավ նաև հարցին, թե Հայաստանն ինչպես կարող է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, եթե Էրդողանը դրա դիմաց միջանցք է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։