«Չեմ բացառում՝ Կրեմլը պահանջել է հեռացնել Ալեն Սիմոնյանին,իսկ իշխանությունը փորձում է պատրվակ ստեղծել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը վարկած ունի Աժ նախագահի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
«Չեմ բացառում՝ Կրեմլը պահանջել է հեռացնել Ալեն Սիմոնյանին, իշխանությունները փորձում են պատրվակ ստեղծել»,- ասում է նա՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութի հանրայնացմանը։
Նրա համոզմամբ՝ օրեր առաջ Ալեն Սիմոնյանի ռուս լրագրողին ասված խոսքերը, թե Հայաստանում էլ խոսում են Ռուսաստանի կողմից դավաճանված լինելու մասին, Կրեմլում խիստ բացասական է ընդունվել։
Զուգահեռ, Խալաթյանի դիտարկմամբ, իշխանությունները փորձում են նաև փակել գերիների թեման, քանի որ չեն կարողանում վերադարձնել նրանց։
Ամենամեծ խնդիրները նա տեսնում է դիվանագիտական ճակատում․ նա հարց է հնչեցում՝ արդյո՞ք այս իշխանությունները ունեն կարմիր գծեր։
Հայկ Խալաթյանը ներկայումս Մոսկվայում է, նրա հետ զրուցել ենք տեսակապով։
Մանրամասները՝ տեսանյութում