Նոբելյան մրցանակակիրները ընտրեցին ֆուտբոլիստին
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյին կհանձնվի Peace Summit Award մրցանակը, որն ամեն տարի շնորհում է խաղաղության համար Նոբելյան մրցանակի արժանացած մարդկանց հանձնաժողովը:
43-ամյա Բաջոն նման բարձր պարգեւի է արժանացել իր բարեգործական գործունեության համար:
Նրա օգնությամբ այս տարի գերությունից ազատվել է Միանմայի ընդդիմադրի ուժերի առաջնորդ Սան Սու Չժին, ով նախկինում Նոբելյան մրցանակ էր ստացել հենց խաղաղության համար:
Իտալացի նախկին ֆուտբոլիստը հայտնի է նաեւ նրանով, որ գումարներ է հավաքագրել Հաիթիի երկրաշարժի տուժածների օգնության հիմնադրամի համար:
Այս տարի այդ մրցանակը հանձնվելու է ճապոնական Հիրոսիմա քաղաքում, որը 1945 թվականին ատոմային զենքի հարձակման ենթարկված երկու բնակավայրերից մեկն է (նախկինում այդ արարողությունը անցկացվել է միմիայն Եվրոպայում):
Հավելենք, որ Ռոբերտո Բաջոն ոչ միայն առաջին ֆուտբոլիստն է, այլեւ առաջին մարզիկն է, ով պարգեւատրվելու է Peace Summit Award-ով: