Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Վանին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում ավարտվեց 16-րդ տուրը:

Վերջին խաղում Երևանի «Նոան» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթեց Չարենցավանի «Վանին»: Տանտերերի կազմում աչքի ընկան Իկեչուկվուն, Պետրոս Ավետիսյանն ու Յարոսլավ Մատվիենկոն:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Նրան հաջորդող «Ալաշկերտը» չնայած 3 միավոր քիչ ունի, սակայն միաժամանակ երկու խաղ պակաս է անցկացրել: «Վանը» ընթացիկ առաջնությունում կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը և այժմ 8 միավորով զբաղեցնում է նախավերջին` 8-րդ տեղը:

Հաջորդ հանդիպումը թիմերը կանցկացնեն դեկտեմբերի 10-ին: «Նոան» կընդունի «Ուրարտուին», իսկ «Վանը»` «Նորավանքին»: