Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ՊՆ
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի բնակչի մահվան փաստով. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, միջադեպի ժամանակ ադրբեջանական դիրքում ԼՂ բնակիչ է մահացել։

«ՌԴ խաղաղապահների օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։