Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին 7-րդ պարտիայում արագ ոչ-ոքի խաղացին

Դուբայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ 7-րդ պարտիան:

 

Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին երեկ կրած պարտությունից հետո չկարողացավ տրամադրվել պայքարի և սկսեց շատ արագ փոխանակել ֆիգուրները: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը նույնպես արագորեն ազատվեց իր խոշոր խաղաքարերից, իսկ 41-րդ քայլին ընդունեց պարտիան ոչ-ոքի ավարտելու մրցակցի առաջարկը:

 

Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 4:3` հօգուտ նորվեգացի գրոսմայստերի: Հաջորդ` 8-րդ պարտիան, տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5-ին: Սպիտակներով հանդես կգա Մագնուս Կառլսենը: