Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ararat-Mirzoyan-Jeyhun-Bayramov
A A
Քաղաքականություն

Բաքուն հայտնել է ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԱԳՆ-ին, որպես պատճառ նշվել է «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։