Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստինե
A A
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ն հայտնել է ՄԻՊ -ի իր թեկնածուի անունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆբ-յան իր էջում գրել է

Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

 

Նշենք, որ 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը Քրիստինե Գևորգյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականն է եղել (միջազգային իրավական հարցեր): ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։