Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եվրամիությունը սատարում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին․ Ժոզեպ Բորել (տեսանյութ)

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել հրադադարը: Եվրամիությունը սատարում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի բանակցային, համապարփակ և տևական կարգավորմանը»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: