Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՄՆ հորդորը Երեւանին եւ Բաքվին․ ԱՄՆ պետքարտուղարի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանում (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:

"Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի",- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է. "Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման":

Թարգմանությունը՝ Ամերիկայի ձայնի