Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն ու  չորս հոգի մեղադրվում են իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ․ գործը հասավ դատարան

 Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող   Իսրայել Հակոբկոխյանի, Վահագն Չախալյանի, Արշակ Զաքարյանի, Տիգրանի Չոբանյանի եւ  Արագած Ախոյանի  գործն արդեն  դատարանում է։

    «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

    Ըստ մեղադրանքի՝ նրանք փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

   Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին  Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 Այդ ժամանակ կառավարության շենքի մոտ ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, մի խումբ անձինք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Երկու տասնյակից ավել անձ էր բերման ենթարկվել։ Իսկ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը եւ Արագած Ախոյանը ձերբակալվել էին։ Հետագայում դատարանը նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, մերժել էր նաեւ կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ամբաստանյալների նկատմամբ ստորագրությունն է ընտրված որպես խափանման միջոց։