Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576657050-4264
A A
Քաղաքականություն

Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը

   Նոյեմբերի 30-ին, ժամը 17:30-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը:

     Նիստին ներկա էին հանձնաժողովի 6 անդամներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

     Հանձնաժողովի 2 անդամներ բացակայում էին հարգելի պատճառով:

     Նիստի օրակարգում   ներառված էր մեկ հարց՝  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների 2021 թվականի դեկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին:

     Նախապես ծանոթ լինելով նիստի օրակարգում ընդգրկված հարցին՝ հանձնաժողովը միաձայն ընդունել է որոշում Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների  2021 թվականի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին, համաձայն որի համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները կլինեն սպիտակ գույնի: