Բացել լրահոսը Փակել լրահոսը
74967_b
A A
Հասարակություն

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Նոյեմբերի 30-ին, ժամը 11։34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել է ավտոտնակի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ)։