Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանը խուսափում է պատասխանատվությունից․ Սոչիում ստորագրվածը ջենտլեմանական համաձայնություն է․ Ա․ Մելիքյան (տեսանյութ)

Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը չունի իրավական բովանդակություն։ Այս մասին «Ա1+»-ին տված հարցազրույցում նշեց Արցախի նախկին ԱԳ նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Սա ջենտլմենական համաձայնություն է երեք կողմերի միջև՝ կարծում է Մելիքյանը։

«Ռուսաստանը չի ուզում իրավական պարտավորություն ստանձնել Հայաստանի նկատմամբ»,-նկատում է Արման Մելիքյանը։

Նա նաև գտնում է, որ իրավական փոխադարձ պարտավորությունների բացակայությունը ձեռնտու է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին։

«Աշխարհաքաղաքական դինամիկ փոփոխությունների պարագայում սակայն պարզ չէ, թե ինչ տեղի կունենա չորս ամիս անց»,-ասում է Մելիքյանը։

Մանրամասները տեսանյութում։