Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տեր-Խաչատրյանը Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (տեսանյութ)

Այս օրերին մեր մեծագույն մտահոգությունն այն է, որ Սյունիքն էլ է վտանգված. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Որովհետև այս պարտվողական կացության մեջ, որ գտնվում է ՀՀ իշխանությունը՝ իր անհայրենիք վիճակի մեջ շատ զիջումների է պատրաստ։ Եվ մենք կուզենք հայտնել, որ ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ պաշտպանելու Հայաստանի սահմանները»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

Խոսելով Սոչիի հայտարարությունների մասին նա նկատեց, որ դրանք շարունակությունն էին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների, ուրեմն այդ ուղղությամբ զգայացունց նորություններ չկան։

«Կարևորագույն խնդիրները, որ մեզ շարունակում են մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են, որոնք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին, որովհետև մենք քաջ գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճամփով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Մանրամասները տեսանյութում։