Բացել լրահոսը Փակել լրահոսը
261962907_451596109655717_7252006480932849071_n
A A
Հասարակություն

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Ավինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Մասդար ընկերության պատվիրակության հետ

Նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանն աշխատանքային ճաշ են ունեցել արաբական Մասդար ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Այս մասին հայտնում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայությունը։

Քննարկվել  է ԱՆԻՖ-ի և Մասդարի կողմից համատեղ իրականացվող «Այգ-1» ծրագրի ընթացքը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում  համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել  «Այգ-2» նոր ծրագրին։

 Էմիրաթական կողմը հայտնել է ԱՆԻՖ֊ի ներկայացուցիչներին, որ մոտ ապագայում ՀՀ Կառավարությանն է ներկայացնելու առաջարկ նոր 201 մեգավատ հզորությամբ արևային կայան կառուցելու մասին։ Այս կայանը կունենա նաև էլեկտրականությունը պահեստավորելու մարտկոցներ։