Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզի ֆերմերների միակ սփոփանքը կարտոֆիլի բերքի բարձր գինն է (տեսանյութ)

Գյուղատնտեսական տարին Շիրակի մարզի համար, մեղմ ասած, բարենպաստ չէր: Անձրեւների սովոր հողը այս տարի տեղումներ չտեսավ: Մարզի որոշ համայնքներում առկա էր նաեւ ոռոգման խնդիրը: Արդյունքում, պակասեց բերքի թե՛ որակը, թե ՛քանակը:

Հիմա, երբ հասել է բերքը սպառելու ժամանակը, ֆերմերների միակ սփոփանքը բերքի բարձր գինն է: Ղարիբջանյանցի Հարությունյան Պարգեւը երկար տարիներ է զբաղվում հողագործությամբ. վերջին տարիներին կարտոֆիլը վաճառվել է ոչ ավելի քան 80 դրամ, հիմա միջին գինը 150 դրամ է, որը բարձրանալու միտում ունի, ինչը կնպաստի արված ծախսը փակելուն:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում