Բացել լրահոսը Փակել լրահոսը
260645550_202339752083017_3831410305704351108_n
A A
Տնտեսություն

Մեկնարկել է Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացը

Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են և 2021թ․-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ.-ի հունվարի 10-ը` տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
 
?Մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած հետևյալ կազմակերպություններին՝
1. ՀՁ “Shanxi Construction Investment Group” (“SCIG”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “SHANXI Hydrologic Construction Bureau” (“SHECB”, Չինաստան)
2. ՀՁ “Dongfang Electric International Corporation” (“DECI”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “China Road and Bridge Corporation” (“CRBC”, Չինաստան)։
 
✔️Պատվիրատուի կողմից 2021թ․-ի նոյեմբերի 22-ին կազմակերպվել է մրցույթի մասնակից կազմակերպությունների դաշտային այցելություն Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման տարածք, որին մասնակցել են նաև նախագծման թիմի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում մրցույթի մասնակիցներին ներկայացվել է պատվարի, ոռոգման և շինարարական թունելների առկա վիճակը, հանքերի տեղադիրքը։
Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին ՀՏԶՀ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։
 
?Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով՝ «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1», նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3:
 
‼️Կապսի ջրամբարի կառուցման «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի վերականգման վարկերի բանկի (KFW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
 
?Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 29-ից՝ մասհանման վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
 
‼️Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական աշխատանքները․
• Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում,
• Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։
 
✅Անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը,
✅Կբարձրացնի Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։
✅Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա,
✅Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը,
✅Ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։