Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen
A A
Քաղաքականություն

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել

 Երեւան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ արձակվեց։

 Այսօր նրան դատարանից ոչ թե կուղեկցեն ՔԿՀ, այլ կգնա տուն։

Պաշտպան Ռոբերտ Ռեւազյանն «Ա1+»-ին հայտնեց՝ թե ինքը,  թե Արսեն Արծրունին հույս են ունեցել, որ դիմումը կբավարարվի։

  « Դրական որոշման համար նախադրյալներ կային։ Դատարան էր դիմել ՔԿՀ-ն՝ հիմք ընդունելով Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայության միջնորդությունը»,- ասաց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը։

Հիշեցնենք, որ  Արսեն Արծրունին   մահապատժի էր դատապարտվել 1996-ի դեկտեմբերի 10-ին։ 2003թ.-ի Ռոբերտ Քոչարյանի  հրամանագրով  նա էլ 42 մահապատժի դատապարտվածների հետ դարձավ  ցմահ դատապարտյալ