A
A
Արման Անդրեասյանը՝ բանակայինների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԹեհրանում ընթացող բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջինը մեդալները խաղարկեցին ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականը 5 մեդալ նվաճեց այդ մրցումներում:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Եզրափակիչում նա հաղթեց ռուսաստանցի Նաչին Կուլարին:
86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը նույնպես հասավ եզրափակիչ, բայց այդտեղ պարտվեց իրանցի Հադի Վաֆաեյպուրին և բավարարվեց արծաթե մեդալով:
Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հարություն Մանուկյանը (61 կգ) և Մենուա Յարիբեկյանը (74 կգ) արժանացան բրոնզե մեդալների: Մեր մյուս չորս մասնակիցներն անհաջողության մատնվեցին:
Այսօր պայքարը կսկսեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հանդես կգան 10 ըմբիշ:
