Բացել լրահոսը Փակել լրահոսը
f3396f9e9b513fa5f5f2ac5e164b894f_XL
A A
Քաղաքականություն

Դու ո՞վ ես, որ ում էլ ներես. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ Ձեր ամեն ինչը սուտ է», - նշել է ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ։

Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ 2011 թվականից ի վեր Էրդողանն իր դեմ թվով 44 գործ է հարուցել, որից 21-ն ավարտվել է, իսկ մյուսները՝ շարունակվում են։ Ընդ որում՝ վերջնական ավարտված 21 գործերից 18-ն ավարտվել է հօգուտ և միայն  3-ը՝ ընդդեմ իրեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թայիփ Էրդողանը ետ է վերցրել ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած թվով 17 հայցերը և հրաժարվել մոտավորապես 4 միլիոն 460 հազար թուրքական լիրա փախհատուցումից։ Քըլըչդարօղլուին 10 հազարից մինչև 1 միլիոն լիրա փոփոխհատուցման պահանջ էր ներկայացվել միայն 2011-2016 թվականներին հանրահավաքների ժամանակ Թայիփ Էրդողանի դեմ վիրավորանք պարունակող հայտարարություններ անելու համար։