A
A
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայում, կանանցը` 11-րդը
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիայի Չատեժ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինայի թիմը, որը թայբրեյքում հաղթեց նույնքան` 14 միավոր վաստակած Ֆրանսիայի հավաքականին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Լեհաստանի ընտրանին (13 միավոր)։
Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց Չեխիային, վաստակեց 10 միավոր և գրավեց 11-րդ տեղը։ Այստեղ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը 18 հնարավորից վաստակեց նույնքան միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը (15 միավոր), երրորդ` Ադրբեջանը (12):