A
A
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրության բացմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։
Մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկյա, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ, կենցաղային իրեր և այլ եզակի նմուշներ, որոնք պատկերացում են տաիս 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված, երբեմնի ծաղկուն հռոմեական քաղաքի առօրյայի, նիստուկացի, բարքերի ու սովորույթների մասին։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում, Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:
Բացմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Հայաստանում Իտալիայի դեսպանը:
«Ես շրջեցի, բայց մեծ ցանկություն ունեմ ևս մեկ անգամ դիտելու, քանի որ պաշտոնական դիտման ժամանակ չենք հասցրել «սուզվել» ամեն մի ցուցանմուշի բովանդակությոն մեջ», - ասաց ԿԳՄՍ նախարարն ու հավելեց, որ նման ցուցադրությունները հնարավորություն են տալիս մեր երկու ժողովուրդներին տեսնել նմանությունները, թե որքան ենք մենք նման մեր ավանդույթներով, սովորույթներով, մշակույթով ու կենցաղով։