Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Ես վստահ եմ՝ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա․ Լավրով (տեսանյութ)

Ղարաբաղի հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի ունենալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի փոխհամաձայնությունը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հանդիպման համար պետք է փոխհամաձայնություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն դրան։ Ես վստահ եմ՝ նման հանդիպում տեղի կունենա»,-ասել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև շփում Ղարաբաղի հարցով ծրագրված չէ։