Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եթե մենք կորցնենք մեր մշակույթը, այլեւս հետաքրքիր ազգ չենք լինի․ Աննա Մայիլյան (տեսանյութ)

Ով գոնե մեկ անգամ լսել է երգչուհի Աննա Մայիլյանի կատարումը, դժվար թե մոռանա: Նա այն եզակիներից է, որ կարողանում է հայկական ժողովրդական երգը հասցնել ամենաբարձր կետի:

17-տարեկանում կարի արտադրամասում հայտնված Աննա Մայիլյանը չի պատկարցնում իր ճանապարհը երգարվեստում, այն էլ այսպիսի խորությամբ:

Մայրը ցանկանում էր, որ աղջիկը դառնար բժշկուհի, բայց որ նրա կյանքը բեմի հետ պիտի կապվեր, հստակ էր գոնե ՀՀ ապագա վաստակավոր արիստուհու հոր՝ Սովետական միության ժուռնալիստների միության անդամ, լուսանկարիչ Լեոնիդ Մայիլյանի համար:

Բեմի հետ առաջին փորձերը եղել են դպրոցում, հենց այդ ժամանակ էր, որ Աննա Մայիլյանը սիրահարվում է բեմի կախարդանքին ու ավելի քան վստահ լինում, որ իր տեղը հենց այնտեղ է:

«Հայ մանուկը դեռեւս օրորոցից պետք է լսի ազգային երգեր, մայրական օրորները պետք է լինեն նրանց առօրյայի անքակտելի մասը»,-ասում է Աննա Մայիլյանը։  Վստահ է պետության հիմնասյուները ազգային մշակույթն ու բանակն են։

Ազգային մշակույթը համարում է ոչ միայն պետության սյունը, այլեւ աշխարհին ներկայանալու լավագույն միջոցը. սեփական մշակույթը լավ իմանալով, սիրելով եւ զարգացնելու շնորհիվ կարելի է գրավել այլ երկրների սերն ու հարգանքը՝ կարծում է Աննա Մայիլյանը։ Ըստ նրա՝ այս դեպքում կարեւորագույն գործը դրված է կառավարության ուսերին։