Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (1)
A A
Սպորտ

«Փյունիկը» շարունակեց հաղթանակների շարքը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)

Երևանի «Փյունիկը» շարունակում է տանել հաղթանակ հաղթանակի ետևից VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում:

Այսօր կայացած 14-րդ տուրի խաղում փյունիկցիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթեցին Չարենցավանի «Վանին»: Հանդիպման 6-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ֆիրմինոն բացեց հաշիվը, իսկ 32-րդ րոպեին վենեսուելացի Խոսե Կարբալյոն կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսում նոր գոլ չգրանցվեց:

Այդպիսով, «Փյունիկը» տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 30 միավոր և կրկին ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: «Վանը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և մնաց նախավերջին` 9-րդ տեղում:

Հաջորդ խաղերը թիմերը կանցկացնեն նոյեմբերի 28-ին: «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Ուրարտուին», իսկ «Վանը» կհյուրընկալվի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»: