Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մենենդես
A A
Քաղաքականություն

ԱՄՆ սենատոր Մենենդեսը կոչ է անում ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իր առաջարկը

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին լուրը:

Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը:

Հարկ է նշել, որ սա հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականի դիտարկումներն են ստեղծված իրավիճակի վերաբերյալ , մինչդեռ պետդեպարտամենտի եվ պետքարտուղարի տեսակետը հետեվյալն է.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վերջին լարվածության հետ կապված.

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակց ությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան։ Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտությունը։