Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այդ քայլով իր ամբիցիաները բավարարեց․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

«Ես ունեմ տեղեկություն, որ արևելյան սահմանին որևէ աշխատանք չի կատարվել»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին դիրքերի ամրացմանը։

Նա կարծում  է, որ գործող իշխանությունները բավարար հսկողություն և անվտանգային աշխատանքներ չեն կատարում սահմանին։ Փոխարենը, նրա ներկայացմամբ, շատ արագ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում Սիսիանի որոշ համայնքներում, և դրանք այն ճանապարհներն են, որոնցով նախկինում Ադրբեջանը կապ է պահպանել Նախիջևանի հանրապետության հետ։

«Եթե գնում եք այնտեղ և պտտվում եք 180 աստիճան հետ, տեսնում եք Իշխանասարը։ Երբ ետ եք շրջվում և նայում եք դեպի Նախիջևան, անմիջապես սահմանից հետո ադրբեջանցիները 1 տարի առաջ մաքսատուն՝ մեծ տերմինալ են սարքել»,- ասում է Վ․Հակոբյանը։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հայտարարած դիմադրության շարժմանը՝ Վ․Հակոբյանն ասաց, որ հատուկ կայք է լինելու, որտեղ բոլոր քաղաքացիները կարող են ինքնուրույն մտնել ու գրանցվել։ «Կարծում եմ, շատ քիչ է մնացել, որ տումբլերը միանա»,- հավելեց նա։

 

 

Մանրամասները՝   տեսանյութում։