Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (7)
A A
Սպորտ

«Արարատը» և «Նորավանք» չորոշեցին հաղթողին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Չարենցավանում «Նորավանքը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Արարատին»:

Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Առաջին խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեի խփած գնդակին դաշտի տերերը պատասխանեցին երկրորդ կեսում Թեմուր Մուստաֆինի գոլով:

Այս ոչ-ոքիից հետո «Արարատը» վաստակեց 27 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: «Նորավանքը» առաջին միավորը վաստակեց վերջին 5 խաղերում և այժմ «Վանի» հետ բաժանում է 8-9-րդ տեղերը, ընդ որում նորավանքցի ֆուտբոլիստները մեկ խաղ ավելի  են անցկացրել: