Բացել լրահոսը Փակել լրահոսը
1068550
A A
Պաշտոնական

Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

 
 

«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի: