A
A
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը կստանա 1,2 մլն եվրո պարգևավճար
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտնել է, թե որքան գումար կստանան աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի մասնակիցները:
«Մրցամարտի մրցանակային հիմնադրամը կազմում է 2 մլն եվրո: Հաղթողը կստանա այդ գումարի 60 տոկոսը` 1,2 մլն եվրո: Եթե չեմպիոնը որոշվի թայ-բրեյքում, ապա նա կստանա 55 տոկոսը: Գարի Կասպարովի մրցամարտերից հետո նման խոշոր մրցանակային հիմնադրամ դեռ չէր հանդիպել», - ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:
Նշենք, որ շախմատի 2021թ աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին: Մրցամարտը տեղի կունենա Դուբայում, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 16-ը: