Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն նոյեմբերի 21-24-ը Իրանում կայանալիք բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտիհավաքականից հանդես կգան 9 մարզիկ, այդ թվում այս տարվա աշխարհի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը:

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այդ մրցումներում հանդես կգան բոլոր 10 քաշային կարգերում:

a1+borba 2.jpg (638 KB)